Հաղարծնի վանքի մոտակա անտառում Պրահայի բնակիչ էր կորել

Անտառում կորած կնոջ ընկերուհին զանգել է Փրկարար ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. «911» ծառայությունը ապրիլի 10-ին, ժամը 22:31-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին գտնվում է Հաղարծնի վանքի մոտ, իսկ ընկերուհին մոտ 2 ժամ առաջ կորել է վանքի մոտակա անտառում և չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Հրդեհ Երևանի կենտրոնում. լուսանկարներ և տեսանյութ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հաղարծնի վանքի մոտակայքում գտնվող անտառային տարածքում անվնաս վիճակում գտել են Պրահայի բնակիչ Մ.Բ.-ին (ծնված 1983 թ.):

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Դիլիջանի բաժնի 5 ծառայող: