Դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակի ապրիլի 12-ին

Վերաքննիչ դատարանն էլ որոշեց Քոչարյանին թողնել կալանքի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Անձեռնմխելիության հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` ապրիլի 12-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի պատասխանատու Էլեն Առաքելյանը:

Ռոբերտ Քոչարյանը հանգիստ տարավ դատարանի որոշումը. պաշտպանները կբողոքարկեն այն

Այսօր ավարտվել է Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, ապրիլի 12-ին՝ ժամը 9:30-ին, կհրապարակի որոշումը»,–տեղեկացնում է Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր որոշեց Քոչարյանին թողնել կալանքի մեջ։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում: