ԲԿՄԱ-ի ստեղծումը կնպաստի բոլոր մարզաձևերի զարգացմանն ու նվաճումներին

Երկուհազարականների սկզբին այս մարզական ակումբը գործում էր, ու Եվրոպայի ու առաջնության մրցանակակիր մազիկները, որոնք բանակային տարիքի էին, հնարավորություն էին ստանում բանակում ծառայելու հետ մեկտեղ նաև մարզվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան սկսել է բանակցել Պաշտպանության նախարարության հետ՝ ԲԿՄԱ-յի վերաստղծման համար:

Հակոբ Մկրտչյանը լավագույնն է Եվրոպայում, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երրորդն է. լուսանկարներ

Բանակի կենտրոնական մարզական ակումբը Հայաստանին առաջին անգամը չէ, որ կարող է գործել: Երկուհազարականների սկզբին այս մարզական ակումբը գործում էր, ու Եվրոպայի ու առաջնության մրցանակակիր մազիկները, որոնք բանակային տարիքի էին, հնարավորություն էին ստանում բանակում ծառայելու հետ մեկտեղ նաև մարզվել ու շարունակել ներկայացնել Հայաստանը տարբեր մրցասպարեզներում:

Բայց արդեն երկար ժամանակ է ինչ ԲԿՄԱ, որպես այդպիսին, Հայաստանում չկա և ՀՖՖ-ի կողմից այս նախաձեռնությունը կարող է օգնել ոչ միայն ֆուտբոլիստներին, այլ նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչներին: Պարզ է, որ բանակցություւնների հաջող ընթացքի ու վերաբացման դեպքում ԲԿՄԱ ֆուտբոլային թիմ էլ կունենանք, ու այն ֆուտբոլիստները ովքեր հավակնում են տեղ ունենալ մեր հավաքականում (խոսքը այս դեպքում մինչև 19 տարեկանների հավաքականի մասին է) հնարավորություն կունենան զգալ բանակի շունչը և մարզվել ու շարունակել ֆուտբոլիստի կարիերան:

Այսօր ՀՖՖ ներկայացուցիչները հաստատել են, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ բանակցում են, իսկ նախարար Դավիթ Տոնոյանը, ըստ աղբյուրի, ցանկություն է հայտնել արագացնել ԲԿՄԱ-ի վերաբացումը: