ՌԱԴԻՈ

Բադալյան. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը չունի բազմավեկտոր հայեցակարգ»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի ստրասբուրգյան այցին։
Sputnik
Բադալյան. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը չունի բազմավեկտոր հայեցակարգ»

Բադալյանը կարծում է, որ Փաշինյանը Ստրասբուրգ է մեկնել «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը բացելու նպատակով։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը չունի բազմավեկտոր հայեցակարգ»,-ասում է քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով` դրա վկայությունն է այն անհատական հանդիպումների քանակը, որը մինչև օրս ունեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ պետությունների ղեկավարների հետ։

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան

«Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջովին ուղղված է դեպի Ռուսաստան»,-փաստում է քաղտեխնոլոգը։

Բադալյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եվրոպական այցերն ավելի շատ փիառ են պարունակում։

«Ստացվում է, որ Հայաստանը Եվրոպային, բացի «թավշյա հեղափոխության» լուսանկարների ցուցահանդեսից, այլ բան չունի ներկայացնելու,-ասում է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում է, Եվրոպայի խորհրդում: ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: