Արթուր Վանեցյանը բյուջեից 11 մլն դրամ է ուզում. ավտոմեքենաները փչացել են

Ազգային անվտանգության ծառայողական ավտոմեքենաները 11 մլն դրամի վերանորոգման կարիք ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում առանց քննարկումների հաստատեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ներկայացրած առաջարկը` իր ղեկավարած կառույցին բյուջեից լրացուցիչ 11 065 300 դրամ հատկացնելու մասին։

Արթուր Վանեցյանը խոսեց մոր պաշտոնանկության մասին

Այդ գումարը, ըստ նախագծի, ուղղվելու է ԱԱԾ–ին ավտոմեքենաների վերանորոգմանը։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման անհրաժեշտությամբ»,– նշված է ԱԱԾ–ի ներկայացրած նախագծում։

Ի դեպ, որոշումը ևս մեկ` «գաղտնի» կետ ունի։ Թե ինչ է որոշվում այդ կետով, չի հրապարակվում։ Գործադրի նիստում այս որոշման գաղտնի կետն ու ԱԱԾ ներկայացրած մեկ այլ նախագիծ ամբողջությամբ քննարկվեցին դռնփակ ռեժիմով։