Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կողմերը պետք է միմյանց նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով։ Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ ճեպազրույցի ժամանակ։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է Ղարաբաղ այցելու իրավունք ունենա. Յագլանդ

Նա նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը չի հակասում այդ դիրքորոշմանը։ Վիեննայում մարտի 29–ին Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո Տոնոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին զիջումներ չեն լինի, հնարավոր են միայն փոխզիջումներ։

«Այստեղ հակասություններ չկան։ Հայաստանի և Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարաբերություններում մենք չպետք է միմյանց հետ խոսենք ուժի ու սպառնալիքների լեզվով։ Մենք պետք է միմյանց պատրաստենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Հույս ունենք, որ Ադրբեջանում մեր գործընկերները կընդունեն մեր կոչը։ Այդ դեպքում մենք բոլորովին այլ իրավիճակ կունենանք», – հայտարարել է Փաշինյանը։

Ճեպազրույցի ավարտին նա Յագլանդին հուշագիր է նվիրել Երևանի կենտրոնի հրապարակներից մեկը Եվրոպայի հրապարակ անվանելու մասին։