Խաչատրյանի հնչյունների ներքո. Իրինա Շեյքը նկարվել է Jean Paul Gaultier օծանելիքի գովազդում

Հիասքանչ մոդել Իրինա Շեյքը նկարահանվել է Jean Paul Gaultier–ի օծանելիքի գովազդում։ Հոլովակը նկարահանվել է Արամ Խաչատրյանի հայտնի «Դիմակահանդես» բալետից վալսի ուղեկցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ռուս սուպերմոդել և դերասանուհի Իրինա Շեյքը նկարահավել է Jean Paul Gaultier–ի Scandal նոր օծանելիքի գովազդային հոլովակում։

Շեյքը հայտնվում է բարձրաշխարհիկ հասարակությունում բաց հագուստով և հանդուգն կերպով անցնում ամբողջ դահլիճով։

Հատկանշական է, որ որպես հոլովակի երաժշտություն ընտրել են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից հայտնի վալսը։

Իրինա Շեյքը, Ստելլա Մաքսվելլն ու մյուս աստղերը Կաննում. Sputnik Արմենիայի բացառիկ կադրերը

«Սկանդալ Փարիզում» բույրը Scandal–ի երրորդ տարբերակն է։

Իրինա Շայխլիսլամովան ծնվել է 1986թ.–ին Չելյաբինսկի մոտ գտնվող Եմանժելինսկ քաղաքում։ Նրա ընտանիքն աղքատ է եղել. հայրն աշխատել է հանքում, մայրը դաշնամուրի ուսուցիչ է եղել։ Նա շատ բաների միջով է անցել` մոդելային կարիերայում կայանալու համար։

Այսօր Իրինան միջազգային մակարդակի մոդել է։ Աղջիկը հայտնի է դարձել Ռուսաստանի սահմաններից դուրս և նույնիսկ հասցրել նվաճել հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի սիրտը։ 2016թ.–ին ծնվել է նրանց դուստրը` Լեա դե Շեյն Շեյք–Կուպերը։