Վշտահար էգ դելֆինը հրում է անշունչ ձագին. սրտաճմլիկ լուսանկար Ավստրալիայից

Փրկարարները պատմել են, որ հատուկ են ջրի մեջ թողել մահացած ձագին, որպեսզի մայրը հրաժեշտ տա նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Բնապահպաններն Ավստրալիայի Պերտ քաղաքի ծոցում հոգեցունց տեսարանի են ականատես եղել. վշտահար էգ դելֆինը գլխով հրում էր անշունչ ձագուկին։ Այդ մասին գրում է Daily Mail–ը։

Վշտահար էգ դելֆինը հրում է անշունչ ձագին. սրտաճմլիկ լուսանկար Ավստրալիայից

Բնապահպանները երեքշաբթի նկատել էին Մուն մականունով փոքրիկ դելֆինին։ Նա խճճվել էր ծովախեցգետին բռնելու ցանցերի մեջ և ստակել. փրկարարական ջոկատը չափազանց ուշ էր ժամանել դեպքի վայր։

Փրկարարները պատմել են, որ հատուկ են ջրի մեջ թողել դելիֆինի ձագին, որպեսզի մայրը հրաժեշտ դա նրան։

«Դելֆինները բարձր ինտելեկտով արարածներ են, նրանք պետք է որոշ ժամանակ մնան մահացած ձագի հետ», – նշել է վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցը։

Մասնագետները հարմար պահի են սպասում, որպեսզի վերցնեն դելֆինի մարմինը։

Վշտահար էգ դելֆինը հրում է անշունչ ձագին. սրտաճմլիկ լուսանկար Ավստրալիայից

Նրանք կոչ են արել մարդկանց չանհանգստացնել մայր դելֆինին և թույլ տալ նրան սգալ, ինչպես նաև խնդրել են ձկնորսներին ժամանակավորապես ջրից հանել ցանցերը և կարթերը։

Պարբերականը գրում է, որ սոցիալան ցանցերի օգտատերերը ցնցված են այս պատմությամբ, շատերը չեն կարողանում նայել լուսանկարները։