Վանաձորում հարևանը հարևանին կախված է գտել ծառից

Մահացած թոշակառուի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Նա մենակ էր ապրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Ապրիլ — Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Լոռու մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչներից մեկը վաղ առավոտյան տեսել է, որ հարևանությամբ ապրող 81-ամյա տղամարդը տնամերձ այգում պարանով կախված է ծառից: Նա անմիջապես ահազանգել է ոստիկանություն:

Մեր տեղեկություններով՝ մահացած թոշակառուի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Նա մենակ էր ապրում: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: