ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10-րդ անգամ պապիկ կդառնա

Սպիտակ տան ղեկավարը մինչ այդ 9 թոռ ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա օգոստոսին 10-րդ անգամ պապիկ կդառնա։

Թրամփն ավելացնում է Իրանի հետ լարվածությունը. ինչպե՞ս Երևանը չհայտնվի երկու քարի արանքում

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ նախագահի որդին` Էրիկը և նրա կինը` Լարան դարձյալ փոքրիկի են սպասում։

«Լարան և ես հպարտությամբ հայտարարում ենք, որ օգոստոստին մեր ընտանիքում ևս մեկ անդամ կհայտնվի։ Լյուկը հիանալի ավագ եղբայր կլինի», – Twitter–ի իր պաշտոնական էջում գրել է Էրիկ Թրամփը։

2017 թվականի սեպտեմբերին զույգը տղա էր ունեցել, որին կոչեցին Էրիկ Լուկ։ Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը 8 թոռ ուներ։ 5-ը` որդու (Դոնալդ Թրամփ–կրտսերից) և 3-ը` դստեր (Իվանկա Թրամփ) երեխաներն են։