Արտառոց դեպք Նուբարաշենում. տղամարդը հրկիզել է մորեղբոր դստեր տունը

Բարեբախտաբար տանը մարդ չի եղել. դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ժամեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Նուբարաշենում:

Վանաձորում հարևանը հարևանին կախված է գտել ծառից

Թաղամասի բնակիչներից մեկը տեսել է, որ տուն է այրվում և անմիջապես ահազանգել է հրշեջ-փրկարարական ծառայություն և ոստիկանություն: Մեկ մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը՝ կանխելով տարածքումը:

Մեր տեղեկություններով՝ իրավապահները պարզել են կատարվածի հանգամանքները: Ըստ նախնական վարկածի՝ 46-ամյա մի տղամարդ կոտրել է մորեղբոր դստեր տան պատուհանը, կրակի տվել տունը և հեռացել:

Այդ ժամանակ տանը մարդ չի եղել, ինչն էլ նպաստել է, որ տղամարդը մտադրությունն անարգել իրականացնի: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափն էլ պարզվում է: