ՌԱԴԻՈ

Սարգսյան․ «Հայաստան-ԵՄ պայմանագրի վավերացման գործընթացի դանդաղեցումը մեր մեղքով չէ»

Եվրոպական ուղղությունը մեզ համար կարևոր է, մանավանդ Հայաստանի և Եվրոպական միության ստորագրված համաձայնագրից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Sputnik
Սարգսյան․ «Հայաստան-ԵՄ պայմանագրի վավերացման գործընթացի դանդաղեցումը մեր մեղքով չէ»

«Հայաստան-ԵՄ պայմանագրի վավերացման գործընթացի դանդաղեցումը մեր մեղքով չէ, քանի որ Հայաստանի ստորագրությունը համաձայնագրի տակ կա 2017թ-ից»,- ասել է Սարգսյանը։

Գործընթացը պարտադրում է, որ ԵՄ անդամ պետությունները վավերացնեն պայմանագիրը: Հայաստանի նոր իշխանությունները պետք է հնարավոր քայլեր ձեռնարկեն, որպեսզի համաձայնագիրը Եվրոպական Միության անդամ պետությունների կողմից արագ ընդունվի: