Ռաֆայելյանցի աստեղային ժամը. ինչպես վարորդի օգնականը դարձավ հայտնի ավիակոնստրուկտոր

Սկսել է վարորդի օգնականից և դարձել խոշոր ու համարձակ գաղափարներ իրականացնող ավիաշինարար։ Արամ Ռաֆայելյանցն իր կյանքով ապացուցել է, որ նույնիսկ ամենաանհավանական գաղափարները կարելի է կյանքի կոչել։ 1940 թվականին ոչ ոք չէր կարող ուղղաձիգ թռիչքով ինքնաթիռ երևակայել։ Իսկ Ռաֆայելյանցը կարող էր։
Sputnik

Արամ Ռաֆայելյանցը ծնվել է 1897 թվականի ապրիլի 10–ին Թիֆլիսում։

Ընտանիքը փախել էր Թուրքիայից, վատ էին ապրում, պետք էր երեք որդիներին ոտքի հանել, որ հետո նրանք գումար աշխատեին... Այնպես որ Արամը սովորում էր այնտեղ, որտեղ կարող էր, ու այնպես, ինչպես կարող էր. հաճախում էր Թիֆլիսի միջնակարգ ուսումնարան, երեկոյան ժամերին էլ աշխատում էր մասնավոր ավտոտնակներում ու «Կարմիր խաչում»։

Ռաֆայելյանցի աստեղային ժամը. ինչպես վարորդի օգնականը դարձավ հայտնի ավիակոնստրուկտոր

Վաղ տարիքում սկսեց հետաքրքրվել ավտոմոբիլային տեխնիկայով ու թռչող սարքերով։ Ուզում էր աշխատանքի անցնել ավիացիայի հետ կապ ունեցող գործարաններում, բայց խանգարեց քաղաքացիական պատերազմը։ Նա Վրաստանից եկավ Հայաստան և կարողացավ ընդգրկվել Կարսի ավիաջոկատում (թեև այդ ավիաջոկատը ոչինչ չէր կարողանում անել վառելիքի բացակայության պատճառով), բայց շուտով հեռացավ Կարսից ու տեղափոխվեց Երևան` արդեն որպես կարմիրբանակային։

Արյան ու փետուրների միջով՝ ի հեճուկս դավադիր ֆրանսիացու. ինչպես Յոլյանը վայրէջքի գնաց

Այն ժամանակ Կարմիր բանակի շարքեր մտնելուց բացի, ավիացիա տանող այլ ճանապարհ չկար։ Ի ուրախություն Ռաֆայելյանցի` հրամանատարներն անտարբեր չէին, ըստ արժանվույն գնահատեցին երիտասարդ մարտիկի եռանդը և նրան գործուղեցին Մոսկվա` Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա։ Ավիացիայում միայն տեսական գիտելիքներով ոչնչի չես հասնի, պրակտիկայի հնարավորությունն էլ միանգամից ստեղծվեց. Ռազմագիտական ընկերության հետ կամավոր աշխատանքը Ռաֆայելյանցին թույլ տվեց ավիետկա (փոքր հզորություն ունեցող շարժիչով փոքր ինքնաթիռ – խմբ.) նախագծել ու հսկել դրա կառուցումը։ Այն անվանեցին ՌԱՖ–1։ Հետո այլ մոդիֆիկացիներ էլ եղան, որոնք տարբեր ցուցադրություններում գովասանագրեր ստացան ու հաղթեցին մրցումներում։

Ռաֆայելյանցի աստեղային ժամը. ինչպես վարորդի օգնականը դարձավ հայտնի ավիակոնստրուկտոր

Նման աշխատանքն այն ժամանակ շատ կարևոր էր, բայց ինքնաթիռաշինությունը շատ արագ էր զարգանում, ու պետք էր հասնել դրա հետևից։ Հետո էլ մեջ ընկավ Հայրենական մեծ պատերազմը, փորձարկումների ժամանակ չկար, պետք էր ռազմաճակատի կարիքները հոգալ։ Ռաֆայելյանցը սկսեց հոգալ, բայց չմոռացավ ընթացքում ծնված գաղափարները, որպեսզի պատերազմից հետո իրականացնի։

«Երկաթե ավիալեդի» Շախատունին, կամ ինչպես է նուրբ հայուհին տանկեր «սանձել»

Պատերազմից առաջ Ռաֆայելյանցը քաղաքացիական օդային նավատորմի ավիավերանորոգման արհեստանոցների գլխավոր ինժեներ էր։ Երբ Ռաֆայելյանցն այնտեղ գնաց, դա կիսատնայնագործական արտադրություն էր, բայց մեկ–երկու տարվա մեջ նա իր համախոհների հետ արհեստանոցը վերածեց ժամանակակից գործարանի, որը միանգամից գաղտնիացվեց ու ստացավ 241 «գույքային» համարը։

Երբ պատերազմը սկսվեց, գործարանը տեղափոխեցին Տյումեն, տրամադրեցին փակ շուկայի տարածքը, բայց մի՞թե նման մանրուքները կարող էին կանգնեցնել նվիրյալ ավիատորներին։ Նրանք շուկայում էլ էին դեսանտային սավառնակներ թողարկում, իսկ 1943 թվականի փետրվարին Ռաֆայելյանցին Մոսկվա կանչեցին, հրամայեցին ստանձնել մեկ այլ գործարանի գլխավոր ինժեների պաշտոնը։ Այդ գործարանում վերանորոգում էին մարտի ընթացքում հրաձգության մեջ հայտնված ինքնաթիռները։ Օրինակ` պատերազմի ընթացքում լավ աշխատած ՅԱԿ–9–երը հենց այդտեղ էին խելքի բերում։

Ռաֆայելյանցի աստեղային ժամը. ինչպես վարորդի օգնականը դարձավ հայտնի ավիակոնստրուկտոր

Պատերազմը, բարեբախտաբար, ավարտվեց, իսկ 1947 թվականին Ռաֆայելյանցը սկսեց աշխատել Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում։ Հենց այնտեղ էլ ստեղծեց «Տուրբոլյոտը», որն այդ ժամանակի համար սենսացիոն սարք էր։

«Տուրբոլյոտն» առաջին անգամ ցուցադրեցին Տուշինոյի ռազմական շքերթում։ Առանց թևերի ռեակտիվ սարքը կարողանում էր ուղղաձիգ օդ բարձրանալ, վայրէջք կատարել, առանց շրջվելու հետ թռչել։ Համաշխարհային մամուլը հիացած էր, իսկ համաշխարհային կոնստրուկտորները հարգանքով տմբտմբացնում էին գլուխները։ Այդ գյուտն ավիաշինության մեջ շրջադարձային իրողություն էր, Ռաֆայելյանցի համար` աստեղային ժամ։

Կոնստրուկտորը կյանքից հեռացավ 64 տարեկանում` 1961 թվականին, երբ աշխատում էր մարդատար ինքնաթիռի նախագծի վրա։ Այդ ինքնաթիռը նույնպես պիտի ուղղաձիգ թռիչքով սավառներ։ Ինչպես «Տուրբոլյոտը»։