Փաշինյանը նոր օգնական ունի

Նա նշանակվել է վարչապետի որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հանրապետության վարչապետը նոր օգնական ունի։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մհեր Սահակյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Մհեր Սահակյանին նշանակել վարչապետի օգնական»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սարգիս Թորոսյանը նշանակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ին։