Մշակութային անկում, կամ նոր օրեր են, մի օր էլ Մատենադարանի ձեռագրերը կարող են հնացած թվալ

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է Հայաստանում մշակութային վերածննդի ու անկման մասին։ Ու՞մ է ավելի լավ լսել հեղափոխությունից հետո` Հանս Յոսթին, թե՞ Ուինսթոն Չերչիլին։ Ինքներդ որոշեք։
Sputnik

«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում», – ասում էր Հերակլիտոսը։ Փիլիսոփան գիտեր` ինչ էր ասում։ Որոշ ժամանակ կանցնի ու իշխանության կգան նոր մարդիկ, որոնք «Նոր Հայաստանի» փոխարեն կուզեն «Նորագույն Հայաստան» տեսնել, որից հետո հինը հնամաշ կթվա։ Ու այդ ժամանակ ի՞նչ կլինի։

Երեք հայացք` նույն խնդրին

Հանս Յոսթը գերմանացի գրող է, իսկ 1935 թվականից նաև` ՍՍ–ի ( արտոնյալ ռազմականացված կազմակերպություն ֆաշիստական Գերմանիայում) գրուպենֆյուրեր։ «Երբ լսում եմ, որ մշակույթը վտանգված է, լիցքավորում եմ ատրճանակս»։ (Սխալմամբ վերագրվում է Գեբելսին)։

Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել

Ուինսթոն Չերչիլ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ներկայացրին երկրի բյուջեն։ Չերչիլը թերթեց այն ու հարցրեց.

–Իսկ մշակութային ծախսերն ու՞ր են։

—Չէ՞ որ պատերազմ է։ Ի՞նչ մշակույթ։

–Եթե մշակույթ չկա, այդ դեպքում ինչի՞ համար ենք պատերազմում»,  – զարմացավ Չերչիլը։

Հայաստանի խոշորագույն կուսակցական գործից. հեռավոր հիսունականներ։ Կառավարական հուղարկավորումների ընթացակարգն էր քննարկվում։ «Մի մոռացեք երաժշտական քառյակ կանչել։ Թող նվագեն...», – ասել է խոշորագույն կուսակցական գործիչը։

Տարբեր ժամանակներում մշակույթի ընկալումը տարբեր է, տարբեր է նաև վերաբերմունքը դեպի այն։

Երևանի Օպերայի ու բալետի թատրոնը` Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, փորձում է պաշտպանել իր մաեստրոյին, ու դրա հետ մեկտեղ` արվեստի առաջին մեծության վարպետների նկատմամբ վերաբերմունքը։ Համաձայնեք` մի բան է շտամպված «Երազերը»` հին Երևանից, այլ բան է` ձեռքի հավաքած «Բենթլի», որը եզակի արտադրանք է։ Օրբելին ասես «Բենթլի» լինի։

Նրան պաշտպանելու համար թատերախումբը եկել է կառավարության դռների մոտ, ներկայացրել իր պատճառաբանություններն ու ավելի համոզիչ լինելու համար երգել։ Անցորդները հիանում էին, ոստիկանները` ապշած ժպտում։ Կարող է արդյո՞ք «Սուսերով պարը» սպասել, կախված է` ինչ կորոշի վարչապետը։ Թատրոնը սպասում է։ Մենք էլ կսպասենք։

Գեներալ, թե սերժանտ. ո՞վ կներկայացնի մշակույթի ոլորտը

Այստեղ պարզապես ստիպված եմ դիմել խորհրդային անցյալին, որ հաստատեմ` մշակույթի նյութը տասնյակ տարիներ շարունակ եփվել–աճեցվել է կուսակցական– բյուրոկրատական վարչակազմի ներսում, բայց պարզվել է, որ գենետիկական հիշողությունն անջնջելի է։ Մշակույթի բոլոր նախարարներին (քիչ բացառություններով) այդ պաշտոնը տալիս էին որպես պատիժ նախորդ աշխատավայրում գործած սխալների համար, նման տեղափոխությունը դիտվում էր որպես ցածրացում։ Մի բան է, երբ դու շեֆ եսԿԿ–ում կամ Նախարարների խորհրդում, իսկ այլ բան է մշակույթի նախարարը, որն, ինչպես ընդունված համարել`ցանկացածը կարող է դառնալ։ Ու ահա մի անգամ այդպիսի նախարարը եկել էր ողջունելու փարիզյան Գրանդ օպերայի ընկերներին, մոտեցել բարձրախոսին ու ասել. «Հարգելի լեդի և համիլթոններ...»։ Ֆրանսիացիներին թվացել էր, թե սա կատակ է։

Բայց, այնուամենայնիվ, այն ժամանակվա մշակութային շերտը չէր բարակում, այլ գնալով բարգավաճում էր։ Քանի որ այն ժամանակվա նախարարները այնքան հիմար չէին, որ հեռացնեին այնպիսի հսկաներին, ինչպիսին էին Վարդան Աճեմյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը դրամատիկական թատրոններում, Օհան Դուրյանը դիրիժորական վահանակի մոտ, Մխիթար Դավթյանը կինոյում, Հրաչյա Ղափլանյանը սեփական թատրոնում։

...Նոր ժամանակներում ենք ապրում, ուլունքի հետևից ենք ընկնում ու ոսկին չեքն գնահատում։ Այսօր մեր մշակույթում ո՞վ է կարևոր։ Հաստատ ոչ այն կինը, որը հիմա խորհրդարանի պատգամավոր է, ոչ էլ մյուսը, որը հիմա պաշտոնից զրկել է Կոնստանտին Օրբելյանին, իրենց նախորդող կերպարներն էլ, ինչպես ասում են երկնքից չեն իջել։

Օպերայի թատրոնում խախտումներ են հայտնաբերվել. Օրբելյանը տարվա մեծ մասը գործուղումներում է

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ պետք է ոչ միայն չեղարկել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը Կոնստանտին Օրբելյանի ազատման մասին, այլև աշխատանքից հեռացնել հենց իրեն` Նազենի Ղարիբյանին։

Ինչու՞։ Եթե մշակույթի ոլորտը շարունակվի հետընթաց ապրել, իսկ դրա նախանշանները պատգամավորն արդեն տեսնում է, հնարավոր է`ուրիշ ամեն բան իմաստազրկվի, քանի որ մշակույթով է պայմանավորվում ազգի ինքնությունը, ու առանց դրա, պատգամավորի խոսքով, անհասկանալի է` ինչպիսին կդառնանք ապագայում։ Ուինսթոն Չերչիլի մտքի հետ նմանություն տեսա՞ք։

Այստեղ մի կողմ դնենք եկեղեցու մասին զգուշացումները մարդկանց արատների մասին` որկրամոլություն, հարբեցողություն, չարախոսություն, հայհոյանք, ալարկոտություն... Որ լողացող բարոյականությամբ մարդիկ Հայաստանում քչանան, իսկ բարեպաշտ քրիստոնյաները`շատանան։

Իսկ հետո կարող են սկսել խոսել Մատենադարանում եվրավերանորոգում անցկացնելու մասին, որտեղ հին ձեռագրերը կարող են հին թվալ։ Այնուամենայնիվ, ավելի շատ կորցնում ենք, քան գտնում։ Ու ահա Ազգային պատկերասրահում հայտնաբերել են, որ 120 միլիոն դրամի ընդհանուր արժողությամբ 626 նմուշ է կորել։ Էլ ի՞նչի սպասել։