Միհրան Պողոսյանն օրերս կներկայանա նախաքննական մարմին. «Ժողովուրդ»

Միհրան Պողոսյանը վերջերս չէր ներկայացել հարցաքննության` պատճառաբանելով, որ արտերկրում է: Ավելին` նա առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։ Պողոսյանը հրավիրվել է Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար:

Միհրան Պողոսյանն ընտանիքի հետ լքե՞լ է Հայաստանը. «Հայկական ժամանակ»

«Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները: Միհրան Պողոսյանին հարցաքննության հրավիրելու գործընթացից անցել է 20 օր, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե արդյոք Միհրան Պողոսյանը հարցաքննվել է, թե նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Միհրան Պողոսյանը հայտնել է, որ մոտ օրերս կներկայանա նախաքննական մարմին»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը վերջերս չէր ներկայացել հարցաքննության` պատճառաբանելով, որ արտերկրում է: Ավելին` նա առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ: