ՃՏՊ–ների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը նվազել է. Փաշինյան

Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է, բայց արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նվազել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը նվազել է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով»,– գրել է նա:

Փաշինյանն ավելացրել է` սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվն ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով: