Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հարցն օրակարգում ներառելու առաջարկը առիթ էր դարձել, որ Անկարան Թուրքիայում Իտալիայի դեսպանին կանչի ԱԳՆ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Որպեսզի աշխարհն իմանա ոճիրի մասին». լուռ ակցիա ԱՄՆ–ում Ցեղասպանության զոհերի հիշատակին

Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Իտալիայի խորհրդարանը ունի 432  պատգամավոր:

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով հանդես էր եկել նախօրեին: Որպես առաջարկի նպատակ նշվել էր «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելը»:

Դա հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ: