Ինքնասպանության հակված տղան այսօր դարձյալ բարձրացել է աշտարակի վրա և ածելիով վնասել իրեն

Նրան տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց. երիտասարդը ինքնասպան լինելու սպառնալիքով կրկին բարձրացել էր ալեհավաք աշտարակի վրա ապրիլի 8-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ժամեր առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արտաշատում: 25-ամյա երիտասարդը բարձրացել է աշտարակի վրա ու սպառնացել, որ կնետվի: Հավաքվածները ահազանգել են իրավապահներին, որոնք ժամանել են դեպքի վայր ու բացատրական զրույց վարել նրա հետ՝ համոզելով, որ մտադրությունը չիրականացնի:

Արտառոց դեպք Նուբարաշենում. տղամարդը հրկիզել է մորեղբոր դստեր տունը

Այդ ընթացքում երիտասարդը ածելիով վնասել է նախաբազուկը: Ի վերջո հաջողվել է նրան համոզել և իջեցնել բարձ աշտարակի վրայից:

Նա անմիջապես տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ անհետաձգելի բուժօգնություն է ստացել:

Մեր տեղեկություններով՝ այս անգամ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը աներոջ հետ ունեցած տարաձայնություններն են:

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ ապրիլի 8-ին մի երիտասարդ Արտաշատ քաղաքում բարձրացել է ալեհավաքի աշտարակի վրա և սպառնացել, որ կնետվի ու կյանքին վերջ կտա: