Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կիպրոսցիներին հաղթանակի հնարավորություն չտվեց

Կարեն Բարսեղյանի գլխավորած ընտրանու ֆուտբոլիստները կարողացել են փրկել հանդիպումը՝ 0:3 հաշվով զիջելուց հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Կիպրոսի մինչև 18 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի։

Ինչպես տեղեկացնում է Armsport-ը, խաղը կայացել է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այն ավարտվել է մարտական ոչ-ոքի՝ 3:3:

Կարեն Բարսեղյանի գլխավորած ընտրանու ֆուտբոլիստները կարողացել են փրկել հանդիպումը՝ 0:3 հաշվով զիջելուց հետո:

Անդրեաս Կարամանոլիսի, Դիմիտրիս Ռասպասի և Իակովոս Սավիդիսի խփած գոլերին պատասխանել է Գրենիկ Պետրոսյանը (դուբլ) և Արամ Քոլոզյանը: