Դալայ լամային հոսպիտալացրել են Դելիում

Բուդդայականների հոգևոր առաջնորդ, 83–ամյա Դալայ լամա XIV –ին հոսպիտալացրել են Հնդկաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամային ապրիլի 9-ին հոսպիտալացրել են Նյու Դելիում: Այս մասին հայտնում է The Guardian–ը։

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման երեքշաբթի օրը Նյու Դելիի հիվանդանոց է տեղափոխվել թոքերի վարակով։

«Համով Հայաստան». Դալայ Լամայի սիրած ուտեստը պատրաստում են Երևանում

«Այսօր առավոտյան նորին սրբությունը տկարություն է զգացել, և նրան տեղափոխել են Դելի», – փոխանցում է գործակալությունը։

Նշվում է, որ բժիշկները Դալայ լամայի մոտ թոքերի բորբոքում են հայտնաբերել:

Այս պահին հոգևոր առաջնորդի վիճակը կայուն Է: Նա հիվանդանոցում կմնա մի քանի օր:

Դալայ լաման XIV դարից համարվում Է տիբեթցի ժողովրդի հոգևոր առաջնորդը: 1959 թվականին նա հեռացել է Չինաստանից և այդ ժամանակից ի վեր ապրում է Հնդկաստանում: 1989 թվականին Դալայ լաման արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի: Չինաստանի իշխանությունները նրան հայտարարել են օրենքից դուրս՝ որպես տիբեթցի անջատականների ղեկավար: