Տասնչորս փոքրիկ գեղեցկուհի. Little Miss Armenia մրցույթն առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում

Հինգից տասը տարեկան աղջիկները մրցելու են Little Miss Armenia տիտղոսի համար։ Նրանք արդեն սովորում են ճիշտ քայլել բեմի վրա, պարել ու երգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ապրիլի 13–ին Մոսկվայում առաջին անգամ տեղի կունենա Little Miss Armenia գեղեցկության մրցույթը, որին տասնչորս հայ աղջնակ է մասնակցում։ Մասնակցության հայտեր են ներկայացրել ընդհանուր առմամբ 150 աղջիկ։

Տասնչորս փոքրիկ գեղեցկուհի. Little Miss Armenia մրցույթն առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են մրցույթի կազմակերպիչները։

Տասնչորս փոքրիկ գեղեցկուհի. Little Miss Armenia մրցույթն առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում

«Աղջնակները տարիքը տատանվում է 5–ից 10 տարեկանի միջև։ Նրանք գալիս են պատրաստի կերպարներով ու տարբեր համարներով` պարեր, վոկալ ու նույնիսկ մարմնամարզություն», – ասաց մրցույթի կազմակերպիչ Լյուդմիլա Ասլանյանը։

Տասնչորս փոքրիկ գեղեցկուհի. Little Miss Armenia մրցույթն առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում

Մասնակիցները երեկոյան զգեստներ ու տարազներ են կրում` այսպիսով ցուցադրելով ոչ միայն իրենց գեղեցկությունն, այլև արտիստիկ տվյալները։

Տասնչորս փոքրիկ գեղեցկուհի. Little Miss Armenia մրցույթն առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում

Նշենք, որ մրցույթը Ռուսաստանի հայ երիտասարդներն իրենց ուժերով են կազմակերպել։ Ժյուրիի անդամների շարքում են Հայաստանի վաստակավոր արտիստներ երգչուհի Սոնան ու երգիչ Արամեն, Sochi Fashion Week–ի կազմակերպիչ Պապին Ապրոյանը, Rosiver School - Sali Rosiver վոկալի դպրոցի տնօրեն, կինոյի ու հեռուստատեսության պրոդյուսեր Աիդա Գիրցբան։

Տասնչորս փոքրիկ գեղեցկուհի. Little Miss Armenia մրցույթն առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում