Պզոյի դստեր հարսանիքին ԱՄՆ-ից 300 մարդու են հրավիրել. «Ժամանակ»

Թերթը գրում է, որ Պզոյի դստեր ու Խուճուճ Էդոյի փեսայի եղբոր հարսանիքը ներկայացուցչական է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Քրեական հեղինակություն Պզոն` Արմեն Ղազարյանը, որոշել է աղջկա հարսանիքը չափազանց ներկայացուցչական դարձնել։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հարսանիքին հրավիրել են գողական և մերձգողական համայնքի առավել հեղինակավոր դեմքերին: Ըստ մեր աղբյուրի՝ միայն ԱՄՆ-ից երեք հարյուր հրավիրյալ է մասնակցելու»,– գրում է թերթը:

Պարբերականն ավելի վաղ գրել էր, որ խնամիանում են Արմեն Ղազարյանը և կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը՝ Խուճուճ Էդոն»:

Պզոյի դուստրն ամուսնանում է նախկին նախարարի փեսայի եղբոր հետ. «Ժամանակ»

Մադաթյանը նախարարի աթոռին է նստել 2000 թվականի մայիսի մինչև 2001 թվականի հունվարի 8-ը։ Դրանից առաջ եղել է ԱԺ պատգամավոր։ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով», որը հետագայում կասեցվել է:

Ըստ մամուլի հրապարակումների` ծնունդով Երևանից «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, գող է կարգվել 1991 թ.-ին Դոնի Ռոստով քաղաքում։ ԱՄՆ է տեղափոխվել 1996 թ.-ին։