ՊՆ–ն քայլեր է անում նախկին զինծառայողի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար

Դավիթ Հակոբյանը հացադուլ էր անում պաշտպանության նախարարության դիմաց: Նա պահանջում էր, որ իրեն ուղարկեն բուժվելու և ապահովեն աշխատանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը քայլեր է իրականացնում նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանի բուժումը դրսում կազմակերպելու ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասինբանակ ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հայկ Մարությանը կշարունակի Տարոն Մարգարյանի ծրագիրը. ծնողները կրկին կայցելեն զորամասեր

Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մի քանի օր շարունակ ՊՆ–ի շենքի դիմաց հացադուլ էր անում և պահանջում էր, որ իրեն Գերմանիա ուղարկեն բուժման նպատակով ու ապահովեն աշխատանքով:

«Մենք այժմ փորձում ենք Դավիթին Գերմանիա ուղարկու համար համապատասխան քայլեր անել»,–ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ օրեր առաջ Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ եթե որևէ մեկին թվում է, թե ինքն ավելի շատ է մտածում նախկին զինվորի մասին, իսկ ՊՆ-ում բոլորն անխիղճներ են, ապա չարաչար սխալվում է։ Հովհաննիսյանը նշել էր, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում բուժման (հետազոտության) իրավունքից օգտվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները: Սակայն Հակոբյանի մոտ առկա հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս:

Դավիթ Հակոբյանը պնդում է, որ ինքը Մուրացանի հոսպիտալում կատարված վիրահատությունից հետո է հաշմանդամություն ձեռք բերել: