ՊԵԿ–ն «Առինջ մոլից» հեռացավ առգրավված իրերի տասնյակ փաթեթներով

ՊԵԿ գործողություններն «Առինջ մոլում» ավարտվեցին. վարչության աշխատակիցները տնօրենի սենյակից առգրավեցին տասնյակ արկղեր ու մի քանի պարկ իրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները «Առինջ մոլից» հեռացան` իրենց հետ տանելով տասից ավելի արկղ ու 4-5 պարկ։ Դրանց պարունակության մասին հարցերին ՊԵԿ աշխատակիցները չպատասխանեցին` նշելով, որ իրավունք չունեն։

«Առինջ մոլի» տնօրենը մեկնաբանել է ստեղծված վիճակը. հարկային ստուգումները շարունակվում են

Առևտրի կենտրոնի տնօրինությունը ևս այս պահին մեկնաբանություն չի տալիս։ Տնօրենի գրասենյակում ՊԵԿ աշխատակիցները դեռ շարունակում են աշխատել։

«Առինջ մոլում» օպերատիվ գործողությունները շարունակվում են փակ դռների հետևում ։

Հիշեցնենք` այսօր առավոտյան 10։30-ից ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:

ՊԵԿ-ի տեղեկություններով` «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից ստացած իրական եկամուտները թաքցրել է և դրանց դիմաց քիչ հարկ վճարել։

Առևտրի կենտրոնի տնօրեն Մանվել Հակոբյանն այս մեղադրանքը չի ընդունում։ ՊԵԿ–ի գործողություները որակում է որպես շոու։