Կինը փորձել է ինքնասպան լինել. բարեբախտաբար նրան հասցրել են տեղափոխել հիվանդանոց

Բուժկենտրոնում հայտնի է դարձել, որ ինքնասպանություն գործելու նպատակով տանը նա մեծ քանակությամբ դեղեր է ընդունել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Երեկ գիշեր Ալավերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդիում ապրող 57-ամյա մի կին:

Բանալիների խրձով ծեծել է 68-ամյա դերձակին ու հեռացել. ո՞րն էր պատճառը

Հիվանդանոցում հայտնի է դարձել, որ նա ինքնասպանություն գործելու նպատակով տանը մեծ քանակությամբ դեղեր է ընդունել:

Մեր տեղեկություններով՝ կինն այդ ծայրահեղ քայլին է դիմել իր և 28-ամյա դստեր միջև տեղի ունեցած թեժ վեճի պատճառով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ոստիկանության Թումանյանի բաժնում դեպքի հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: