Հայաստանն ու Չեխիան կզարգացնեն համագործակցությունը ռազմական ոլորտում. Տոնոյան

Ստորագրած պայմանագիրը հեռանկարներ է բացում ռազմատեխնիկական համագործակցության և ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում փոխգործակցության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայ–չեխական պաշտպանական համագործակցությունը հիմնված է փոխվստահության մթնոլորտի և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա. այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի։

Երևանում այսօր երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։

ԱՊՀ երկրների ԶՈւ ՀՕՊ զորքերի հրամանատարությունը այցելել է «Էրեբունի» ռազմակայան

Տոնոյանի խոսքով` համագործակցություն է զարգանում այնպիսի ոլորտներում, ինչպեսին են խաղաղապահ գործողությունները, ռազմական ոստիկանությունը, ռազմաքաղաքական երկխոսությունն ու տեղեկության փոխանակումը։

«Պայմանագիրը հեռանկարներ է բացում ռազմատեխնիկական համագործակցության և ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում փոխգործակցության համար», – ասաց Տոնոյանը։

Երևանում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Տոնոյանի խոսքով` կողմերը պարզել են անելիքները տարածաշրջանում առավել կարևոր հարցերի շուրջ։