Հայաստանի որոշ շրջաններում անձրև կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը, ըստ որի` Երևանում ջերմաստիճանը կհասնի 20 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-13-ը Հայաստանի տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Բարի լուրեր Սուրենյանից. ի՞նչ եղանակ է սպասվում այս շաբաթ

Այսօր անձրև կտեղա Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում։

Քամին կլինի հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 20 աստիճանի, գիշերը` +7 աստիճանի։