«Հարկայինը տարել է մեր փաստաթղթերը, ինչպե՞ս աշխատենք». Ծառուկյանի առևտրի կենտրոնի տնօրեն

«Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը խոստացել է մանրամասներ հայտնել ստուգումների ավարտից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՊԵԿ–ի տեսուչներն ու օպերատիվ աշխատակիցները ավարտեցին ստուգումները ԲՀԿ–ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում»։

ՊԵԿ–ն «Առինջ մոլից» հեռացավ առգրավված իրերի տասնյակ փաթեթներով

ՊԵԿ–ի աշխատակիցները տնօրենի աշխատասենյակից փաստաթղթեր են վերցրել և հեռացել։ Ստուգումները մի քանի ժամ են տևել։

«Մենք միշտ գործել ենք օրենքի շրջանակում։ Սպասում ենք ստուգումների ավարտին։ Դրանից հետո կհայտնեմ բոլոր մանրամասները», – լրագրողներին ասաց «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը։

Տաղավարներ վարձակալող վաճառականներն էլ պնդում են, որ տնօրինությունը նրանցից վարձավճար չի վերցնում։