Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. Փաշինյանը հանձնարարական տվեց

ՀՀ վարչապետը նախատեսում է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու քայլեր ձեռնարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հնարավոր է, որ Արարատյան մաքսատան Նորագավիթի բաժինը տեղափոխվի Գյումրի։ Այս մասին տեղեկությունը մաքսատանը շրջելուց հետո Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,–գրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարգադրեց բոլորին ազատել աշխատանքից

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նորագավիթի ավտոմաքսատուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Նա հրահանգեց մաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատել։

Վարչապետը լսեց քաղաքացիների բողոքները, որ իրենց պետհամարանիշներ չեն տրամադրում, և տեղում զանգեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։
Փաշինյանը խոսեց նաև «Սպայկա» ընկերության տնօրենին կալանավորելու և ընկերության աշխատակիցների բոյկոտի մասին։
Վարչապետը պատմեց նաև, թե ինչպես է նշելու «Քաղաքացու օրը»։