Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում. Լեյլա Յունուսը` Ստրասբուրգում

Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ մինչև չլուծվի Արցախի խնդիրը, Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցը չի լուծվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում։ Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՆԱիրա Զոհրաբյանը, այս մասին քիչ առաջ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Ստրասբուրգում հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը։

Տեղեկատվական պատերազմը շատ արագ կարող է տեղափոխվել սահմանագիծ. Աբրահամյան

«Քիչ առաջ ԵԽԽՎ-ում քննարկվեց Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։ 87 քաղաքական բանտարկյալ, որոնց զգալի մասը պահվում է Ադրբեջանի Դոբուստան բանտում, որը հայտնի է ինկվիզիցիոն կտտանքների իր ավանդույթով։ Բնականաբար, ժանրի կանոնների համաձայն, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ մինչև չլուծվի Արցախի խնդիրը, Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցը չի լուծվելու»,–տեղեկացրել է Նաիրա Զոհրաբյանը։

Ադրբեջանցի պատվիրակության ղեկավարի խոսքից հետո ադրբեջանցի իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Լիլյա Յունուսը բավականին ուշագրավ հայտարարություն է արել։

«Դիկտատորին միշտ ներքին թշնամի է պետք և այդ թշնամին Ղարաբաղն է։ Չլինի Ղարաբաղը ՝ դիկտատոր Ալիևը մի այլ ներքին թշնամի կգտնի։ Ալիևը խաղաղություն չի ուզում ու միայն մեկ դեպքում Հայաստանի հետ կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում ալիևյան դիկտատուրան վերանա»,–ասել է Յունոսը։

Նաիրա Զոհրաբյանն անկեղծացել է` ասելով, որ սա առաջին դեպքն էր, երբ ես համաձայնել է Լեյլա Յունուսի հետ։

Հիշեցնենք` ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այնտեղ նաև ելույթ է ունենալու։