ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում:
Վերին անտառային փողոցում Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 55-ից 60 տարեկան մի տղամարդու, որը տեղում մահացել է: Նրա անձն այս պահի դրությամբ անհայտ է:
Մեքենայի վարորդը չի լքել վթարի վայրը և փորձել է օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները: Իրավապահները պարզում են մահացած տղամարդու ինքնությունը: