Սպանություն Վանաձորում. վիճել է տաքսու վարորդի հետ, սպանել, դիակն այրել ու ծածկել հողով

Վանաձորում կատարված դաժան սպանությունը բացահայտվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ոստիկանները բացահայտել են ապրիլի 4-ին Վանաձորում կատարված սպանությունը։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երկրորդ ողբերգական դեպքը` մեկ օրում. Երևանում երիտասարդ աղջկա դիակ են հայտնաբերել

Ապրիլի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ին, ժամը 16.30-ին, եղբայրը՝ 1973 թ. ծնված Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին, ժամը 18.50-ին, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրից Ա.Սարդարյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին, սպանություն կատարելու կասկածանքով Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Կամո Կիրակոսյանը։

Նա ցուցմունք է տվել, որ ապրիլի 4-ին, ժամը 20.30-ի սահմանում Վանաձոր քաղաքի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդ Ա.Սարդարյանի հետ, որի ընթացքում նրա ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել:

Դաժան սպանությունից հետո դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք, բենզինով այրել, այնուհետև կիսաայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել է Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանքի աղբյուր և ծածկել հողով ու չորացած տերևներով:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Կամո Կիրակոսյանը ձերբակալվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: