Մեր հատուկ ջոկատայինները կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում. Տոնոյան

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահ է, որ զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդներին պատրաստել խաղաղության» արտահայտության հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

Արցախի շուրջ գաղտնի գործընթաց չկա, ՀՀ իշխանությունն անկեղծ է հասարակության հետ. պատգամավոր

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում։

«Թերևս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետևանք է»: Մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչև 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք:

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի»,–ասել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով` մարդիկ, երբեմն, հայտնվում են հարևան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: «Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու»,–ընդգծել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով բանակցային գործընթացին վերաբերյալ իր տեղեկացվածության մասին հարցին, Տոնոյանը նշել է, որ ունի բավարար տեղեկություններ և գիտելիքներ, որոնք իրեն ու Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել աշխատանքը:

Թևանյան․ «Մենք պետք է տեղ բացենք Արցախի համար՝ չնվազեցնելով Հայաստանի դերակատարումը»

«Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում»,–ասել է Տոնոյանը:

Խոսելով գրոհային ստորաբաժանումների քանակն ավելացնելու մասին, որոնք «կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում»`նախարարը մանրամասնել է, որ դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու են իր տարածքում:

«Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»,–ասել է Տոնոյանը:

Խոսելով հարազատ որդու ամսին, որն այսօր ծառայում է Արցախում ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ զգում է, որ որդին` Էդգարը, իր ուշադրության պակասն ունի: