Մենք խաղաղություն պարտադրողի դերում ենք լինելու և ոչ պատերազմից վախեցողի. Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեմասրահում պատասխանել է լրագրողների հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ:

«Սպայկայի» պատմությունը և ՀՀ գործարար մթնոլորտը. տնտեսագետը բացատրել է՝ ինչպես չվնասել

Վարչապետը մոտեցավ ճեմասրահում իրեն 1 ժամից ավելի սպասող լրագրողներին և համաձայնեց պատասխանել մի քանի հարցերի:

«Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական արտադրանքի մթերումը տապալելու հարցին ի պատասխանը Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե  որևէ ընկերություն ի զորու է շանտաժի  լեզվով խոսել ՀՀ քաղաքացու, գյուղացու և կառավարության հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների արդյունքներից: Փաշինյանը արձանագրեց, որ պետք չէ հարցին մոտենալ այն տեսանկյունից, թե եթե Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ուրեմն որևէ բանակցություն արդյունավետ չի:

Մեր հատուկ ջոկատայինները կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում. Տոնոյան

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությանն ի պատասխան Բաքվից հնչող այն մտքին, թե իրենք բանակը պատրաստում են պատերազմի, ՀՀ վարչապետը կտրուկ արձագանքեց.

«Մենք ասում ենք ՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք: Մենք ասում ենք՝ մենք թիվ մեկ ջատագովն ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և մենք ամեն ինչ անելու ենք խաղաղության օրակարգի առաջմղման համար: Բայց դա չի նշանակում, թե մենք պատերազմի սպառնալիքից վախենալու ենք. ավեի շատ Ադրբեջանն ունի վախենալու բան, վախենալու բան ունի ամբողջ տարածաշրջանը»:

Վարչապետը կրկին շեշտեց՝ եթե մեզ պարտադրվի պատերազմ, մենք հակառակորդին խաղաղություն պարտադրողի դերում ենք լինելու: