Ինքնասպանության փորձ Արտաշատում. հուսահատությունը երիտասարդին դրդել է ծայրահեղ քայլի

Տղան ծնողներ չունի, եղբայրը որոշ ժամանակ առաջ է մահացել, իսկ կինն ու մանկահասակ երեխաները նրա հետ չեն ապրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Երևանի ՋԷԿ–ից կատարվել է 21.5 մլն դրամի գողություն. 9 անձ կալանավորվել է

Այսօր՝ ապրիլի 8-ին, մի երիտասարդ բարձրացել է Արտաշատ քաղաքում տեղադրված «Վիվասել» ընկերությանը պատկանող ալեհավաքի աշտարակի վրա և սպառնացել, որ կնետվի ու կյանքին վերջ կտա:

Այդ մասին նա ահազանգել ու տեղեկացրել է իրավապահներին:

Մեր տեղեկություններով՝ 25-ամյա տղան ծնողներ չունի, եղբայրն էլ որոշ ժամանակ առաջ մահացել է: Կին ու մանկահասակ երեխա ունի, որոնք իր հետ չեն ապրում, քանի որ մշտական բնակավայր չունի:

Նախնական վարկածով՝ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառներն էլ սոցիալական բնույթ ունեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ Արտաշատի քաղաքապետը նրան կացարան ու փող է խոստացել, որոնք ստանալու համար էլ երիտասարդը սպառնացել է բարձր աշտարակից նետվել:

Տեղի ոստիկանները նրան համոզել են, որ հետ կանգնի ինքնասպանություն գործելու մտադրությունից և անվնաս իջեցրել են աշտարակից: