ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել անձրևանոցով անծանոթ տղամարդու հետ։
«Թակենք երկնքի դռները», – լուսանկարի տակ գրել է Անդրեասյանը։
Լուսանկարի վրա չի եղել ո՛չ թեգ, ո՛չ գեոլոկացիա։ Sputnik Արմենիան փոքր հետաքննություն է անցկացրել և պարզել, որ լուսանկարի անծանոթը Դմիտրի Նագիևն է։
Նագիևը և ռեժիսորը գրեթե միաժամանակ լուսանկար են հրապարակել արևոտ Լոս Անջելեսից, թեև առանց տեղանքը նշելու։ Հայտնի է, որ Անդրեասյանը հիմա գտնվում է «հրեշտակների քաղաքում», որտեղ ապրում են նրա ազգականները և ընկերները։
Նագիևի հրապարակած լուսանկարում նրա հագուստը լիովին համապատասխանում է Անդրեասյանի լուսանկարի անծանոթի հագուստին։
«Որերորդ տարին է` «ներմուծում» եմ իմ լուսանկարները և դեռ կշարունակեմ։ Ինձ այդպես էլ անվանում են` ինսթագրամի պոմպ», – գրել է արտիստը։
Նշենք, որ տղամարդիկ ընկերացել են «Չներվածը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի գլխավոր դերում խաղացել է Նագիևը։