Վերջնական հրաժեշտ ձմռանը. ի՞նչ եղանակով կսկսենք շաբաթը

Մինչև ապրիլի 9-ը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 նիշով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Մինչև ապրիլի 9-ը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 նիշով:

Օդի ջերմաստիճանը Երևանում ապրիլի 8-ի առավոտյան կլինի +7, ցերեկը կհասնի +19-ի, իսկ գիշերը կնվազի մինչև +5։

Երևանում ևս ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: