Հայաստանն ու Ռուսաստանը մարդասիրական օգնություն ուղարկեցին հեղեղումից տուժած իրանցիներին

Մարդասիրական օգնության մեջ կան վրաներ, ծածկոցներ և ծալովի մահճակալներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայ և ռուս փրկարարները մարդասիրական օգնություն առաքեցին Իրանի բնակիչներին, որոնք տուժել են ավերիչ հեղեղումների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը տրամադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության դիմումից համաձայն։

«Մարդասիրական օգնության մեջ կան ծածկոցներ և ծալովի մահճակալներ, ավելի քան 4000 միավոր նյութական միջոցներ, որոնք գնվել են Ռուսաստանի Դաշնության միջոցներով», – նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է Հայաստանի ԱԻՆ կայքում, Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած հեղեղումներից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունը մեկնել է ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին: Միջոցառմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Մարտի 21–ից ի վեր հեղեղումներ են գրանցվել Իրանի Մազանդերան, Գոլեստան, Սեմնան և Հյուսիսային Խորասան նահանգներում։ Հեղեղումների հետևանքով մահացել են ավելի քան 70 մարդ։

Իրանի նահանգներից շատերում վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքներն ու տները, խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը։