ՌԱԴԻՈ

«Բանանց» ֆուտբոլային ակումբը մոտ է անվանափոխմանը. ինչպես կկոչվի այն

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Բանանց» թիմն այս տարիների ընթացքում վաստակել է հայկական առաջատարի թիմերից մեկի հեղինակությունը` դառնալով Հայաստանի չեմպիոն, բազմակի մրցանակակիր ու գավաթակիր: Բայց, ամենայն հավանականությամբ, մյուս մրցաշրջանում Հայաստանում «Բանանց» անունով թիմ չի լինի:
Sputnik

«Բանանց» ակումբը հարցում է անցկացրել սեփական կայքում ու քվեարկողների մեծամասնությունը ակումբը և, հետևաբար թիմը վերանվանելու համար նախընտրել  են «Ուրարտու» անունը: Արդյո՞ք չի կորի պատմության մասնիկը, որի անունն էր «Բանանց»: Արդյո՞ք հետագայում կհիշեն, որ հնարավոր «Ուրարտու» թիմը լինելու է «Բանանցի» իրավահաջորդը:

Այս ամենի մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Անդրանիկ Հովսեփյանը, ով հեռավոր 1992 թվականին թիմի առաջատար խաղացողներից մեկն էր: Իսկ անկախ Հայաստանի ֆուտբոլային առաջին մրցաշրջանում` 1992 թվականին, «Բանանցը» նվաճեց Հայաստանի գավաթն ու դարձավ բրոնզե մեդալակիր: