Ախոյան. «Պոլսո պատրիարքի արժանի թեկնածուներ կան, որոնք կարող են համախմբել հայ համայնքը»
© Sputnik
«Արևմտյան Հայաստանում հոգևոր անապատ է։ Շատ աշխատանք կա անելու և ամենակարճ ճանապարհը հոգևոր և մշակութային սնունդ ներարկելն է։ Մենք ծրագիր ունենք դպրոցներ, մշակույթի կենտրոններ բացելու, որտեղ կարող են հավաքվել տարբեր համայնքների հայերը»,-նշել է Ախոյանը։
Ըստ Ախոյանի՝ ցեղասպանությունը դեռ չի ավարտվել, ավարտված կլինի այն ժամանակ, երբ 4 մլն հայությունն այնտեղ չլինի՝ թեկուզ իսլամացած, թեկուզ դավանափոխված։
«Ցավոք, մենք այսօր հեռվից ենք նայում այդ խնդիրներին․ ապրիլի 24 -ից ապրիլի 24 ենք հիշում ու վերջ»,- ասել է Արագած Ախոյանը։
Ըստ նրա, այսօր կան Պոլսո պատրիարքի արժանի թեկնածուներ, որոնք կարող են ընդունելի լինել հայ համայնքի համար և կարող են համախմբել պառակտված հայ համայնքը։ Նրանք կառաջադրվեն, եթե Թուրքիայի բոլոր օրենքներին համապատասխանեն։