Ալիքները Սև ծովի ափ են նետել ավելի քան 130 կգ կոկաին

Ռումինիայի իրավապահ մարմինները 131 կգ թմրանյութ են գտել Սև ծովի ափին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ռումինիայի ոստիկանությունը մանրազնին ստուգում է Սև ծովի ափը այն բանից հետո, երբ ալիքներն ափ են հանել 130 կգ կոկաին։ Այդ մասին հաղորդում է BBC–ն։

Թմրանյութերով փաթեթները գտել են ապրիլի 5–ին և 6–ին Կոնստանց շրջանի ափին։

Արագ սննդի կետի վրա ավազակային հարձակում կատարելու համար 27–ամյա երիտասարդ է կալանավորվել

Գտածոյի հետ կապված` պարեկության են ուղարկվել ոստիկանության 300 սպաներ և ծովափնյա պահակության 14 նավեր։ Բացի այդ, որոնումներում գործարկված են երկու ուղղաթիռներ, ինչպես նաև սուզորդներ։ Որոնողական գործողությունն ընդգրկում է ծովափի 90 կմ տարածք։

Իրավապահ մարմինները կոչ են արել մոտակա քաղաքի բնակիչներին չբացել գտածոները և զանգահարել ոստիկանություն։ Երկու սերբ արդեն ձերբակալվել է մաքսանենգության մեջ կասկածանքով։