Խուլերի միավորման մոտ տեղի ունեցած բազմամարդ կռվում ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել

Անցորդների վկայությամբ մոտ 60-70 մարդ մասնակցել է կռիվ-քաշքշուքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 7-ին, մարդաշատ կռիվ է տեղի ունեցել Երևանի Եզնիկ Կողբացու փողոցում՝ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի հարակից տարածքում:

Անցորդների վկայությամբ մոտ 60-70 մարդ մասնակցել է կռիվ-քաշքշուքին:

Մեր տեղեկություններով կռվող կողմերը եղել են Խուլերի միավորման շահառուներ, որոնք 2018 թ.-ի հունիսի վերջերից բաժանվել են ընդգծված հակադիր կողմերի և նրանց մեջ հաճախ են լինում ընդհարումներ:

Ոստիկանության արագ միջամտության արդյունքում կռիվը դադարեցվել է. դրա հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: