Քիթ քթի տված գնում են, և թող ամբողջ աշխարհը սպասի. ծիծաղելի բադիկների տեսանյութը

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է անհավանական զվարճալի մի տեսանյութ․ դիտելով այդ կադրերը՝ ուղղակի անհնար է չսիրահարվել գեղեցիկ թռչուններին։
Sputnik

Կադրերում երևում է, թե ինչպես են բադիկները երկար շարքերով անցնում փողոցը, և նույնիսկ ամենափոքր բադիկները հետևում են կարգին։ Մյուսները վայելում են կյանքը՝ լողալով լվացարանում։

«Իրար կպած համերաշխ քայլել առաջ, և թող ամբողջ աշխարհը սպասի։ Որքան հաճելի է նայելը, երբ ամեն ինչում բարություն կա։ Շնորհակալություն տեսանյութի համար», - գրում են հիացած օգտատերերը։


Ոմաքն էլ չարախնդում են, թե երբ այդ թռչունները ճարպակալում են, ավելի համեղ են լինում։