ՌԱԴԻՈ

Թևանյան․ «Մենք պետք է տեղ բացենք Արցախի համար՝ չնվազեցնելով Հայաստանի դերակատարումը»

Հայաստանը պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնում, թե ինչպես է պատկերացնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
Sputnik
Թևանյան․ «Մենք պետք է տեղ բացենք Արցախի համար՝ չնվազեցնելով Հայաստանի դերակատարումը»

Ըստ քաղաքագետի, Հայաստանի պաշտոնական տեսակետը դարձել է այն, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, այսինքն նստի սեղանի շուրջ։ Բնական է, որ Ադրբեջանը չի համաձայնվում այդ տեսակետի հետ, համանախագահներն էլ իրենց հայտարարությամբ ցույց տվեցին, որ ձևաչափի փոփոխություն չի լինի։ Փաստորեն, հայկական դիվանագիտությունը այս պահին այլ մոտեցում չի ներկայացնում։

Արտակ Դավթյանն այցելել է առաջնագիծ. լուսանկարներ

«Մեր մոտեցումը պետք է լինի այն, որ մենք ոչ թե Հայաստանի տեղն ու դերը նվազեցնենք գործընթացում, այլ մենք պետք է տեղ բացենք Արցախի համար՝ չնվազեցնելով Հայաստանի դերակատարումը»։

Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ ցանկանում է ամբողջը և միանգամից, իսկ հայկական կողմը խուսափում է տեսակետ ներկայացնելուց։ Մեր տեսակետն այն է, որ Հայաստանի վարչապետը չունի արցախցիների մանդատը և ինքը չի կարող ներկայացնել Արցախի դիրքորոշումը։

Քաղաքագետի խոսքով՝ իրականում հայկական կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը և նշի այն կարմիր գծերը, որոնցից ներքև չպետք է իջնի հայկական կողմը։