Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ստեփանակերտի Մայր Տաճարին սրբապատկեր է նվիրել

Ստեփանակերտում այսօր օծեցին 12 տարի կառուցված Մայր տաճարը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 Ապրիլ — Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը Ստեփանակերտի Մայր Տաճարին սրբապատկեր է նվիրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Արցախի նախկին ՄԻՊ, ՀՀ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Ստեփանակերտում օծվեց Առաջնորդանիստ եկեղեցին և տեղի ունեցավ բացման պաշտոնական արարողությունը։

Զվարթնոց և Արարատ. ի՞նչ շունչ ու ոգի է դրել ճարտարապետը Ստեփանակերտի Մայր տաճարի հիմքում

Արարողությանը մասնակցում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր։ Այստեղ էին նաեւ Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ է կառուցվել եկեղեցին։

Օծման արարողությունից հետո Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը։

Եկեղեցու հիմնարկեքը տեղի էր ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին։