ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: Facebook սոցիալական ցանից իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՄՊՎ–ի դեմ պատվաստանյութը բացասաբար չի ազդում ապագա հղիության վրա. Տերմենջյան
«Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»,– նշել է նա։
ՄՊՎ-ն վիրուսների խումբ է, որը վարակում է մաշկը կամ տարբեր լորձաթաղանթները (օրինակ` բերանի կամ արգանդի պարանոցի): Այս վիրուսների տեսակների մեծ մասը վտանգավոր չեն, սակայն ՄՊՎ-ի առավել տարածված տեսակները կարող են առաջացնել սեռական գորտնուկներ, արգանդի պարանոցի քաղցկեղ և այլ հիվանդություններ: Կյանքի ընթացքում մարդկանց շուրջ 80% ենթարկվում է այս վիրուսի որևէ տեսակով վարակման ռիսկին։