Ողբերգական դեպք Արարատի մարզում. կինն ամուսնուն կախված է գտել

Դեպքից որոշ ժամանակ առաջ տղամարդը հաջողություն է մաղթել ազգականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 54-ամյա կինը ամուսնուն կախված է գտել:

Երկրորդ ողբերգական դեպքը` մեկ օրում. Երևանում երիտասարդ աղջկա դիակ են հայտնաբերել

Տղամարդն այս մայիսին կդառնար 60 տարեկան: Նա ընտանիքի հետ ապրում էր Արարատում:

Տղամարդը բարձրացել է տան երկրորդ հարկ ու պատշգամբի երկաթե ճաղավանդակից պարանով կախվել: Կինը վաղ առավոտյան տնից դուրս է եկել բակ ու ամուսնու կախված գտել:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ազգությամբ եզդի է: Դեպքից որոշ ժամանակ առաջ էլ մոտ ազգականներին հաջողություն է մաղթել: Իրավապահները պարզում են ինքնասպանության պատճառները: