ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի որոշ մանրամասներ արդեն հայտնի են։
Նախնական վարկածով` միայնակ ապրող 85-ամյա կնոջը սպանել են։
Իրավապահները նրա մարմնի վրա հայտնաբերել են դանակի մի քանի հարվածից առաջացած վնասվածքներ։
Այսօր առավոտյան, ժամը 11:50-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Երկրորդ ողբերգական դեպքը` մեկ օրում. Երևանում երիտասարդ աղջկա դիակ են հայտնաբերել
Փրկարարները բացել են դուռը և հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Նրա բերանը կպչուն ժապավենով փակված է եղել։