Հայաստանն ու Ռուսաստանը մարդասիրական օգնություն կուղարկեն Իրան

Երկու երկրները կօգնեն հեղեղումներից տուժած Իրանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik.Հայաստանի ու Ռուսաստանի ԱԻՆ-ները մարդասիրական օգնություն կուղարկեն հեղեղումներից տուժած Իրան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Գազատարի պայթյուն Իրանում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Նշվում է, որ Իրանում տևական տեղատարափ անձրևներն ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումները 63 մարդու մահվան պատճառ են դարձել։ Լրջորեն վնասվել են ագրոարդյունաբերական համալիրը, ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը։

«Իրանական կողմի դիմումից հետո որոշվել է ՌԴ ԱԻՆ–ի և ՀՀ ԱԻՆ–ի հետ համատեղ ուժերով ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոց ուղարկել Իրան (ծածկոցներ, վրաններ և կարևոր այլ իրեր)», - նշված է հաղորդագրության մեջ։

Օգնությունը կիրականացվի Ռուսաստանի գումարով։